ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


WCIT 2019-ը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով. Տիգրան Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է եղել նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման ընթացքին:

Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ, հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ և ոլորտում ուղղություն թելադրող անձինք, նրանց համար պետք է հնարավորություններ ստեղծվեն բացահայտելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ու ուսումնասիրելու հայաստանյան ընկերությունների հետ շահավետ համագործակցության հեռանկարները:

Ամփոփելով է նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել և նախանշել կազմակերպչական հետագա քայլերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular