ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը բաց է համագործակցության համար․ Հակոբ Արշակյանը՝ Արգենտինայի դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան հանդիպել եւ պայմանավորվածություն են ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների, տեխնիկական թիմերի, գործարար շրջանակների ներգրավվածությամբ կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ գործակցության շրջանակներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հակոբ Արշակյանը խոսել երկու երկրների միջեւ առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։

Դեսպանը կարեւորել է տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արգենտինան գործակցության հարուստ պատմություն ունեն եւ հույս է հայտնել, որ ապագան առավել արդյունավետ կլինի՝ ի դեմս բարձր արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման։ Դեսպանը նախարարին է ներկայացրել նաեւ տեխնոլոգիական ոլորտում Արգենտինայի ձեռքբերումներն ու առաջընթացը եւ նշել իրենց կողմից հետաքրքրվածությունը համագործակցության գործնական քննարկումներ սկսելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ է քննարկելու գործակցության հնարավորությունները, ուղղություններն ու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների, տեխնիկական թիմերի, գործարար շրջանակների ներգրավվածությամբ կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ գործակցության շրջանակներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար։

Նախարարը անդրադարձել է նաեւ հոկտեմբերի 6-9-ը Երեւանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) եւ հրավիրել արգենտինական կողմին ընդգրկուն կազմով մասնակցություն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարեւորագույն այդ միջոցառմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular