Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բա այսքանից հետո հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում. Աշոտյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյանը. մտքի կոնտեքստից հասկացվում է, որ խոսքը տնտեսական ազդեցության մասին է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Իրականում, 2008 թվականի օգոստոսյան պատերազմը հսկայական հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով: Հյուսիսային տրանսպորտային միջանցքների ֆիզիկական ու քաղաքական խցանումը եւ տարածաշրջանային անվտանգային միջավայրի խաթարումը չէին կարող անհետեւանք մնալ մեր տնտեսության համար:

Սրան գումարեք նաեւ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ մարտի 1-ից հետո երկրում ստեղծված մթնոլորտը ու կհասկանաք, որ Սերժ Սարգսյանի առաջին ժամկետի պաշտոնավարումը տեղի էր ունենում Հայաստանի պետականության համար փորձությունների ժամին:

Կհասկանաք, թե ինչ պայմաններում, միջավայրում եւ ինչպես հաջողվեց նվազագույնի հասցնել այդ գործընթացների բացասական հետեւանքները, ինչպես չեզոքացվեցին բազմաթիվ այլ սպառնալիքներ:

Պարզապես այն ժամանակ այսօրվա իշխանավորները միտումնավոր սրում էին իրավիճակը, հեգնում, երբ ասում էինք, որ Հայաստանին լուրջ վնասներ են պատճառվել:

Բա այսքանից հետո հիմա ո՞նց չասես. բա Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում»:

website by Sargssyan