Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև վերջ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ. Արարատ Դանիելյանը՝ Սամվել Բաբայանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Սահմանադրական փոփոխությունների նպատակով անցկացված ստորագրահավաքի և այս առթիվ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների մասին «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ:

Մինչև վերջ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ. Արարատ Դանիելյանը՝ Սամվել Բաբայանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

 -Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնված ստորագրահավաքն արդեն ավարտվել է: Կա՞ն արդյոք տեղեկություններ, թե քանի մարդ է մասնակցել, կամ ինչպես է այն անցել:

 -Մասնակիցների թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չունենք, բայց որքանով տեղյակ եմ մամուլից և նախաձեռնող խմբի կողմից արված հայտարարություններից, նախատեսված քանակն ապահովվել է: Այս կապակցությամբ մի շատ կարևոր նկատառում կցանկանայի անել: Ստորագրահավաքի ամբողջ գործընթացին իշխանության կողմից ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները, որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել, սակայն Սամվել Բաբայանի կամ նրա գրասենյակի կողմից մամուլում անհիմն հայտարարություններ են հնչում, թե իբր գործընթացին խանգարել են: Հակառակը կարող եմ պնդել. սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ մարդիկ բողոքում են, որ իրենց խաբել են և այլ պատրվակների անվան տակ տարել և ստորագրել են տվել:

 -Սամվել Բաբայանը իր վերջին հարցազրույցներից մեկում պնդում է, որ ստորագրահավաքն ուղղված է արմատներով արցախցնիներին Արցախում ընտրությունների հնարավորություն տալուն: Այնինչ նախաձեռնող խմբի կողմից տարածված առաջարկում նման ձևակերպում չկա: Հետաքրքիր է լսել Ձեր մեկնաբանությունը:

 -Ճիշտ եք նկատել, իրականում առաջարկում նման առանձնացում կամ ընդգծում չկա, և այն ընդունվելու դեպքում, որևէ նշանակություն չկա, թե մարդը որտեղ է ծնվել կամ արմատներով որտեղից է: Այսինքն այս իմաստով Սամվել Բաբայանը ստում է, և հանրության շրջանում փորձում է սխալ կարծիք ձևավորել: Իմիջիայլոց, այդ թեզը ինքնին շատ վտանգավոր է, քանի որ նման ձևակերպումները խոսում են դրա հեղինակի կողմից մեր ազգային միասնականության հանդեպ ունեցած սխալ ընկալումների մասին: Այսինքն սահմանադրական մակարդակով Սամվել Բաբայանը կեղծ օրակա՞րգ է փորձում վավերացնել՝ առաջ քաշելով «հայաստանցի» և «ղարաբաղցի» տարանջատումները: Այդ դեպքում ո՞ւր մնացին միասնության մասին նրանց վեհ կոչերն ու հայտարարությունները… 

-Պարո՛ն Դանիելյան, իր ելույթներից մեկում Սամվել Բաբայանը ասել է նաև, որ ստորագրահավաքի նախաշեմին Արցախի Խորհրդարանը իրավական խոչընդոտներ ստեղծելու համար բազմաթիվ նոր օրենքներ է ընդունել՝ մասնավորապես նշելով  Ընտրական օրենսգիրքը, որով, իբր, ավելի են դժվարացել տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններին թեկնածուների առաջադրվելը: Համաձայն ե՞ք այս տեսակետներին: 

 -Որպեսզի հանրության համար ավելի պարզ լինի իմ անհամաձայնության պատճառը, ես ընդամենը մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մասին բաժնում ոչ մի դրույթ փոփոխության կամ նույնիսկ խմբագրման չի ենթարկվել, բացի տարիքային ցենզից, որը համապատասխանեցվել է Սահմանադրությանը: Իսկ թե ինչու է Սամվել Բաբայանը նման հայտարարություն արել, մնում է միայն ենթադրել:
Ինչ վերաբերում է ընդունված օրենքներին, կարող եմ ասել, որ այստեղ որևէ արտառոց բան չկա, բնական գործընթաց է, որն իրականացվում է մեր հանրապետությունում: Չխախտելով կոռեկտության սահմանը՝ պետք է նշեմ, որ մամուլին տված հարցազրույցներում Սամվել Բաբայանը խոստովանում է, որ երկար ժամանակ է, ինչ բացակայում է Արցախից և հավանաբար դա է պատճառը, որ նրա համար խորթ են դարձել կառավարման համակարգում տեղի ունեցող շատ գործընթացներ, որոնք բնական կերպով ապահովում են զարգացում և առաջընթաց:

 -Մեր հասարակությանը ամենահուզող հարցերից մեկը երևի: Եթե Խորհրդարանը կամ Գերագույն դատանարնը մերժեն նախաձեռնությունը, և, ինչպես Սամվել Բաբայանն է ասում, որպես բողոքի արտահայտում՝ հանրահավաքներ սկսեն, ո՞րն է լինելու իշխանության արձագանքը: 

 -Շատ կարևոր է, որ մենք բացառենք անձերի շահարկումը: Այստեղ գործընթացը պետք է ամբողջությամբ դիտարկենք իրավական դաշտում: Ես արդեն նշեցի, որ ստորագրահավաքի անցկացման ամբողջ ընթացքում իշխանությունը որևէ կերպ չի փորձել խոչընդոտել, և մինչև վերջ մենք հաստատակամ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ: Ուստի կոչ եմ անում ավելորդ ինքնադրսևորմամբ չզբաղվել, և շանտաժի լեզվով վերջնագրեր չներկայացնել: Արցախի իշխանությունները ունեն բավարար կամք ու ռեսուրս հանրապետությունում սահմանադրական կարգը պահպանելու և անօրինական բոլոր փորձերը իրավական դաշտում կանխելու համար:

Նյութի աղբյուր՝ artsakhpress.am

Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումիցԹբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել. 3 վիրավոր կա Փաշինյանն ասաց, որ սահմանային հարցերը Ադրբեջանի հետ դեռ քննարկման ընթացքում է Բարսելոնան ՉԼ-ում մեկ վիճակագրական ցուցանիշով սեփական հակառեկորդ է սահմանել Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա տարեց կնոջը Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է Արտակարգ դեպք․ Արմավիրի մարզում ականներ են հայտնաբերվել․ ի՞նչ է պարզվելԼիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը Աննախադեպ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից«Ալիևի հետ կա պայմանավորվածություն»․ Ինչ է ասել Փաշինյանը Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին«Ուրարտու» համույթի ելույթը՝ «Տարբեր ազգերի երեխաները՝ Կուբանի հայրենասերներ» փառատոնում
Ամենադիտված