ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկադյորական ավտովթար Երևանում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր, հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը իր կողմից վարած VAZ 21103 մակնիշի 90 XP 101 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Չաուշի թիվ 26 հասցեի դիմացի բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթանալով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում բախվել կայանված վիճակում գտնվող վերամբարձ կռունկին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ- փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular