Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

 

ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12.00-ից 20.00-ն, 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

website by Sargssyan