ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինում տղամարդը կենցաղային հողի վրա 5 մարդ է սպանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինում սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Ֆանշանի շրջանում զանգվածային սպանություն է տեղի ունեցել կենցաղային հողի վրա: Հինգ մարդ զոհվել է, երկուսը վիրավոր են: Ոստիկանությունը պարզել է կասկածյալի անձը եւ պարգեւ է խոստացել նրան բռնելուն աջակցելու համար, հայտնում է Սինհուան:

Հաղորդվում է, որ տեղի ժամանակով մոտ 23:00-ին Ֆանշանի շրջանի Դոուդյան գյուղում տղամարդը դանակով սպանել է Վեյ ազգանունով 51-ամյա կնոջ եւ եւս չորս ազգականի, երկու մարդ վնասվածքներ է ստացել: Ոստիկանությանը հաջողվել է պարզել կասկածյալի անձը, պարզվել է, որ նա 58-ամյա Յան Գույշուանն է: Ներկայումս նրան ձերբակալելու գործողություն է իրականացվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular