ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսենալ»-ը պարտվել է «Ռեալ»-ից (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Արսենալ»-ն International Champions Cup-ում մրցել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ ու պարտվել մրցակցին: 

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մադրիդյան թիմի գոլերը խփել են Գարեթ Բեյլն  (56') ու Մարկո Ասենսիոն (59"):

Լոնդոնյան ակումբի կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Լակազեթը(10', 11մ.) ու Պյեր Էմերիկ Օբամեյանգը (24'):

Արդյունքում հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին (3։2):

Նշենք, որ թիմերը հանդիպումն  ավարտել են 10-ական ֆուտբոլիստով. խաղի 9-րդ րոպեին հեռացվել է Նաչոն, իսկ 40-րդ րոպեին լոնդոնյան թիմի խաղոցող Սոկրատիսը:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular