ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատ-Արմենիա»-ն մեծ ներուժ ունի. Արմեն Համբարձումյան

ՍՊՈՐՏ
 

 Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանի կարծիքով իր թիմը ներուժ ունի և դա ցույց կտա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

«Մենք «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի դեմ խաղում միայն հաղթանակ ենք ակնկալում: Ամբողջ թիմով գերկենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և պատրաստ ենք պայքարելու: Մեր թիմն իսկապես մեծ ներուժ ունի և այդ ներուժը դուք կտեսնեք առաջիկա երկու խաղերում և հաջորդ մրցաշրջանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համբարձումյանը:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում  «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ: Հանդիպումը կկայանան հուլիսի 23-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular