ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր ու դուստր դատարանի առջեւ են կանգնել արյունապիղծ ամուսնության մեղադրանքով. երբ այլասերվածությունը սահմաններ չի ճանաչում....

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Օկլահոմայի նահանգում մայր ու դուստր դատարանի առջեւ են կանգնել արյունապիղծ ամուսնության մեղադրանքով, գրում է The Independent–ը։ Կանայք հերքում են սեռական մերձեցման փաստը, սակայն դժվարանում են բացատրել, թե ինչու են ամուսնացել։

Ոստիկանությունն այդ մասին իմացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ աղջկա մայրը՝ Պատրիսիա Էնն Սփենը 2008–ին ամուսնացել էր որդու հետ։ Երիտասարդ տղան 15 ամիս անց ապահարզանի դիմում էր ներկայացրել, իսկ դրանից մի քանի տարի անց՝ 2016–ի մարտին, Սփեն ավագն ամուսնացել էր իր դստեր՝ Միսթի Վելվեթ Դոն Սփենի հետ։

Դատարանում 43-ամյա մայրը ասել է, թե տեղյակ չի եղել այն մասին, որ օրենք է խախտում։ Նրան զրկել էին իր 3 երեխաների նկատմամբ մայրական իրավունքներից, եւ կինը կարծում էր, թե քանի որ փաստաթղթերով ինքն այլեւս նրանց մայրը չի հանդիսանում, ապա ամուսնությունն օրինական է։

Կանայք դատարանում հերքել են սեռական մերձեցման փաստը, սակայն դժվարացել են բացատրել, թե ինչու են ամուսնացել։

Օկլահոմայի նահանգում մերձավոր ազգականների միջեւ ամուսնությունն օրենքով պատժելի արարք է համարվում՝ անկախ այն հանգամանքից, թե սեռական մերձեցում եղել է, թե ոչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular