ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն խոցել է իրանական ԱԹՍ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեկ երեկոյան ԱՄՆ-ն խոցել է իրանական անօդաչու թռչող սարք։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից ուղիղ մեկ ամիս անց` Հորմուզի նեղուցում և ըստ նախագահ Թրամփի ԱԹՍ-ը բավականին շատ է մոտեցել ամերիկյան ռազմական նավին։ 

Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների լարված ֆոնին ամերիկյան աղբյուրները փոխանցում են, որ Պենտագոնը մտադիր է շուրջ 500 զինվորականներ տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ Թեհրանի հիմնական հակառակորդի տարածքում։ Սա 1000 զինվորականից բաղկացած կոնտինգենտի մի մասն է, որն ըստ ԱՄՆ պաշտպանության՝ քարտուղարության անանուն աղբյուրներից պետք է տեղակայվեր Մերձավոր Արևելքում։ Թե որ պետության տարածքում կտեղակայվեն մնացած 500 զինվորականները, դեռևս հայտնի չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular