Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արտակարգ դեպք «Շերեմետևո» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին տարհանել են. կան տուժածներ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-800 օդանավը հուլիսի 19-ին, ժամը 01։00-ի սահմաններում ընդհատել է թռիչքը այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն է աշխատել:

Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները: Ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա և թափ էր հավաքում օդ բարձրանալու համար։ Ուղևորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Տուժել է 8 մարդ, որոնցից 2-ին տեղափոխել են հիվանդանոց: 5 ուղևորների մոտ միջին ծանրության վնասվածքներ կան:

Օդանավում հրդեհ չի բռնկվել: Օդանավում եղել է 187 մարդ, նրանցից 11-ը՝ երեխա։ 

website by Sargssyan