ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում Ավետիսյանների գնդակահարությանը մասնակից է եղել Լուգանսկի զինյալների ռուս հրամանատարը. Ուկրաինայի հետախուզություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է Լուգանսկի զինյալների խոշոր խմբերից մեկի հրամանատարի ինքնությունը, նա է՝ ՌԴ զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին:

Այս մասին հայտնում է news.liga.net-ը:

«Գնդապետ Ռուզինսկու ծառայության նախորդ վայրը եղել է ՌԴ զինված ուժերի զորակազմը Հայաստանի տարածքում (Գյումրի): Լինելով ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի հրամանատար՝ Ռուզինսկին հրահրել է հայ-ադրբեջանական հակամարտության սրացում, հայտարարել է ԼՂ հակամարտության ուժային կարգավորման անհրաժեշտության մասին և, մասնավորապես, անձամբ մասնակից է եղել իր զորամասի զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանության հետ կապված իրավիճակին»,- պարզել է հետախուզությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular