ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կպաշտպանի՞ ԲԴԽ-ն դատական իշխանության անկախությունը. Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչպես արդեն նշել եմ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։

Մանրամասն և համոզիչ հիմնավորումներ դեռ չեն ներկայացվել։ Ու չեն էլ ներկայացվելու, որովհետև ակնհայտորեն գործ ունենք իր որոշման համար դատավորին պատժելու՝ «նախաքննության գաղտնիքի» շղարշով քողարկված գործողության հետ։

Վաղը Բարձրագույն դատական խորհրդն արտահերթ նիստ է հրավիրել մեկ այլ հարցով։ Կպաշտպանի՞ ԲԴԽ-ն դատական իշխանության անկախությունը, կպաշտպանի՞ դատավորին, թե ոչ։ Պարզ կլինի վաղը։ Ես մինչ այդ համբերատար կսպասեմ։

ՀԳ. ԲԴԽ անդամներին կխնդրեի ծանոթանալ Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular