ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք, իսկ ինչո՞ւ դրանք չունեն կոնկրետ արդյունք: Երբ ես ուզում եմ միջազգային հանրության ներկայացուցիչներին նկարագրել, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ մի նախադասություն: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների համար:

Սա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև ՀՀ ոչ մի իշխանություն նման բան չի ասել: Սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել այս նախադասությունը, իսկ առաջընթացի համար նա էլ պետք է ասի, որ հակամարտության կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular