ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիանան շատ մեծ աշխատանք է անում»․ Հարություն Մովսիսյանը՝ Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության և կրկին կատակերգական դերով ներկայանալու ցանկության մասին

ՖՈՏՈ

Դերասան Հարություն Մովսիսյանն այժմ ներկայանում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորած կերպարը բնորոշում է որպես իսկական տղամարդու դեր, որի կարիքը միշտ եղել է ամբողջ աշխարհում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսեց ինչպես նոր կերպարի, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ առաջին համագործակցության, այնպես էլ կատակերգական դերով ներկայանալու մեծ ցանկության մասին:

Սա Հարություն Մովսիսյանի առաջին համագործակցությունն է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ: Դերասանը շատ գոհ է համատեղ աշխատանքից: «Մեր աշխատանքում ամենակարևորը սցենարն է: Հաճախ սցենարը թույլ է լինում, ստիպված դերասանն ու ռեժիսորն են խառնվում, ուզում շտկել ինչ-որ բան: Մենք շատ լավ սցենար ունենք: Դիանան շատ մեծ աշխատանք է անում: Ես ուրախ եմ, որ երիտասարդների հետ աշխատելու հնարավորություն ունեմ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորում է համարձակ, գրագետ, պարտաճանաչ, խելացի, բարի մարդու, որն իր համար իսկական տղամարդու տեսակ է:

Վերջին տարիներին դերասանի մարմնավորած կերպարները կտրականապես տարբերվում են տարիներ առաջ կերտած հերոսներից: Կյանքի առաջին կեսը նա խաղաց կատակերգական, երկրորդ կեսը՝ դրամատիկ դերեր: Նրա խոսքով՝ ժամանակին անցումը շատ անսպասելի էր ոչ միայն հեռուստադիտողների, այլև գործընկերների համար, սակայն ոգևորությամբ նշեց, որ ժողովուրդն իրեն ընդունեց այս կերպարով:

«Իմ կրթությամբ էլ ես համարվում եմ տրագիկոմեդիայի ժանրի դերասան և երկու ժանրում կարող եմ ներկայանալ: Երբ հետևում ես դերասանական աշխարհին՝ և՛ համաշխարհային մակարդակով, և՛ հայ մեծերի օրինակով, տեսնում ես, որ  յուրաքանչյուրը փորձել է պահպանել այն լավագույն տեսակը, որը ժողովուրդը հավանել է»,- ասաց նա՝ անդրադառնալով վերջին տարիներին ավելի դրական, կայացած հերոսների մարմնավորելուն:

Դերասանը խոստովանեց, որ շատ է կարոտել կատակերգական դերեր մարմնավորելը և հաճույքով կհամաձայնի խաղալ կատակերգական դեր, սակայն ունի նախապայման․հերոսը պետք է գլխավոր լինի:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular