Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները ազատության մեջ են․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հիշում ենք և խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին

Երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը՝ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

Եղբայրասպան ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Ահաբեկիչները սպանեցին հայ սպաներին, ովքեր պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության պատիվն ու նրա ժողովրդին:

Դժբախտաբար «Նոր Հայաստանում»՝ Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները, պետության և հայրենակից սպայի դեմ զենքով դուրս եկած ահաբեկիչներն ազատության մեջ են:

Ժողովրդական էպոսի անունն իրենց վրա առած «սասնա ծռեր» կոչեցյալները, իշխանության անգործության արդյունքում, իրենք իրենց հերոսացնում են, «հայրենասեր» են խաղում:

Ավելին, պինդ բռնվեք, առաջարկում են եղբայրասպանության ամոթալի օրը՝ հուլիսի 17-ը, հռչակել ազգային տոն:

Սա մեր պետության և ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է:

Որքան էլ իրավիճակներ և դեմքեր փոփոխվեն, որքան էլ կեղծ ու «ճաճանչափայլ» լոզունգներ փորձեն մատուցել, միևնույն է, լույսը ցրում է խավարը: Ճշմարտությունը մեկն է՝ մեր հերոսը գնդապետ Վանոյանն ու նրա տեսակն է:

Հիշում ենք և խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին»:

website by Sargssyan