ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր գործընկերն է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ  Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:

Լավրովը նշել է, որ Հայաստանի հետ հաստատվել են ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ:

Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի ներքին գործերին:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական շերտերում և միջազգային ասպարեզում համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային և ռազմատեխնիկական կապերը», - ասել է Սերգեյ Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular