ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անակնկալ է սպասվում «Պատվից առավել» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Պատվից առավել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը շուտով ավարտվելու է: Վերջին նկարահանումներն արդեն կայացել են: Նախագծի ավարտը ստեղծագործական թիմը նշել է հենց նկարահանման վայրում՝ Կարապի լճում շամպայն խմելով: Tert.am Life-ը ներկա է եղել վերջին սերիայի նկարահանուներին և ներկայացնում է ինչպես մանրամասներն ու ֆոտոշարքը, այնպես էլ վերջին եթերի օրը, այն է՝ հուլիսի 19:

Պրոդյուսեր Ելենա Արշակյանը խոստանում է, որ դադարը երկար չի լինելու: Շուտով կրկին եթերում կլինեն: Հեռուստասերիալն առաջին եթերաշրջանով ավարտելու և երկրորդ եթերաշրջանով վերսկսելու որոշումը, Ելենայի խոսքով, ի սկզբանե են ունեցել:

«Մենք ի սկզբանե որոշել էինք ամռանն ունենալ փոքրիկ դադար, ապա եթեր վերադառնալ գերլարված զարգացումներով: Վերջին շրջանում շատ է քննարկվում նաև որոշ դերասանների կերպարային գծերի ավարտը: Ուզում եմ կրկին շեշտել, որ դա ևս նախապես որոշված էր, դերասաններն այդ մասին գիտեին նախագիծ մուտք գործելու պահից: Անխտիր բոլոր դերասանների հետ ունենք լավ հարաբերութուններ, կոնֆլիկտի պատճառով կերպարային գիծ փակելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց պրոդյուսերը:

Այս եթերաշրջանի վերջին սերիայի զարգացումները Ելենան չբացահայտեց, սակայն խոստացավ հետաքրքիր ավարտ․ «Նախագիծն ավարտում ենք այնպես, որ մեր հեռուստադիտողը չի հեռանա էկրաններից ու նոր եթերաշրջանում կրկին հավատարիմ կմնա մեզ: Նոր եթերաշրջանում շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում, հանդիսատեսը հաճելիորեն անակնկալի կգա»,- ասաց նա՝ պահելով գաղտնիքը:

Նա շեշտեց, որ դադարը եթերային է, բայց ոչ աշխատանքային: Իրենց թիմը շարունակելու է աշխատել և շատ հետաքրքիր նկարահանումներ ունենալ՝ տարբեր վայրերում:

Նոր եթերաշրջանում դեպքերը սկսվելու են որոշ ժամանակ անց: Ելենան խոստանում է, որ արդեն սիրված դերասանները կներկայանան նաև արտաքին փոփոխություններով: Բացի այդ, դերասանական կազմում համալրումներ կլինեն․ թիմին կմիանան ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր դերասաններ: «Իմ սկզբունքն է հայտնի ու ճանաչված դերասանների կողքին հնարավորություն տալ նոր դերասններին: Այս անգամ էլ բացառություն չի լինի»:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular