ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի մի խումբ քաղաքացիներ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Այսօր 14:50-ի սահմաններում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Շամքիր» սահմանային ուժերի «Քեշիքչի գալա» պահակակետի մոտ Վրաստանի քաղաքացիների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է տեղի ունեցել. վրացիները հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա: Այս մասին գրում է  minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի կիզակետում հայտնված Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: Գերատեսչությունից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, միջադեպը կարճ ժամանակում հարթվել է:

Ադրբեջանի և Վրաստանի սահմանապահների միջև հանդիպում է անցկացվել, ինչպես նաև Բաքվում Վրաստանի դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել՝ միջադեպի առնչությամբ «համապատասխան բացատրություն» ներկայացնելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular