ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն ԱՄՆ-ի տնտեսությունը հաջող Է համարում ի հեճուկս ԴՊՀ-ի քաղաքականությանության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ Է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում Է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում Է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը:

«Մենք հիանալիորեն հաջողությամբ ենք կատարում տնտեսական առումով որպես թիվ մեկ երկիր մեր դերը, չնայած ԴՊՀ-ի հնացած քաղաքականությանը տոկոսադրույքների և քանակակական խստամացման ծրագրի նկատմամբ,- հուլիսի լույս 15-ի գիշերը գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում:- Մենք աճելու տեղ ուենենք»: Թրամփը վերջին ժամանակներս մշտապես քննադատության Է ենթարկում ԴՊՀ-ի և դրա նախագահ Ջերոմ Փաուելի քաղաքականությունը: Նախագահը և նրա խորհրդականները Կենտրոնական բանկին բազմիցս կոչ են արել նվազեցնելու բազային տոկոսադրույքը, ինչպես նաև հրաժարվելու քանակական խստացման քաղաքականությունց և անցնելու քանակական մեղմացման քաղաքականության: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել Է, որ ԱՄՆ-ղի ղեկավարը քննարկում Է ֆինանսական կարգավորիչի նախագահի պաշտոնաթողության հնարավորությունը: Սպիտակ տան ներկայացուցիչներն ըստ որում բազմիցս հայտարարել են, որ նախագահը հարգում Է ԴՊՀ-ի անկախությունը և մտադիր չԷ միջամտել նրա որոշումներին: Իր հերթին ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը հուլիսի 10-ին հանդես Է եկել հայտարարությամբ, որ կհրաժարվի կամավոր պաշտոնաթող լինել, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացնելու որշում ընդունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular