ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել Ելիսեյան դաշտերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

 Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված  ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ի թղթակիցն դեպքերի վայրից։

Ցուցարարները Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոց են բերում երկաթե փակոցներ, որոնք մայթերին են մնացել առավոտվանից։ Ոստիկանության հատուկ նշանակության ծառայողները փորձում են  հանել փակոցները։

Ոստիկանության հետ բախումները տեղի են ունենում Ելիսեյան դաշտերի տարբեր տեղերում, փողոցը հաճախ ծածկում է ծխագլանների ծուխը, իսկ քամին արցունքաբեր քազ է բերում։

BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 14-ի առաջին կեսին ձերբակալվել է արդեն 152 մարդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular