Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տապասյան չի ուզում հեռանալ, Ռաթորը հայերեն սեր է խոստովանում, կամ՝ չհրապարակված կադրեր հայ-հնդկական համերգից

ՎԻԴԵՈ

Հնդկական տաք գույներ, պարեր եւ երգեր` երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հնդկահայկական երեկոն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հնդկաստանից Հայաստան են ժամանել «Մերժվածը» եւ «Թռիչք» սերիալների դերասաններ Ռաշմի Դեսայը, Թինա Դաթան, Սպանդան Չատուրվեդին, Գաուրավ Չոպրան եւ Մրունալ Ջեյնը: Նրանց հետ մեկ բեմում հանդես եկան նաեւ Վարդան Սարգսյանը, Գոռ Հակոբյանը, Սոնա Չահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Քրիստինա Եղոյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ ուրիշներ:

BRAVO.am-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշեց, որ ջանք ու եռանդ չի խնայել` ամեն ինչ հավուր պատշաճի իրականացնելու համար. «Ճիշտ է` կազմակերպիչը ես չեմ, բայց եթե ես չլինեի, չէր լինի այս համերգը»:

Չնայած որ համերգը սկսվեց շուրջ երկու ժամ ուշացմամբ, հանդիսատեսը բարձր ծափահարություններով դիմավորեց բոլիվուդյան սերիալներից հայտնի սիրելի հերոսներին:
«Ես չեմ ուզում հետ գնալ Հնդկաստան»` հենց բեմից հայտարարեց Տապասյայի դերակատար Ռաշմի Դեսայը: «Զարմանալի է` այստեղ ինձ բոլորը ճանաչում են: Այսօր այցելել էինք Գառնի: Այնտեղ հայկական գաթա վաճառող տատիկները նույնպես ինձ ճանաչեցին ու գաթա հյուրասիրեցին: Պետք է ասեմ, որ շատ համեղ էր»,-նշեց դերասանուհին:

Համերգի ընթացքում երկրպագուները մի քանի անգամ ներխուժեցին բեմ` հնդիկ սիրելի արտիստներին գրկելու եւ լուսանկարվելու: Դերասաններն էլ իրենց հերթին արեցին ամեն ինչ, որ երկրպագուները պարեն ու լավ ժամանց ունենան:
Ռաթորի դերակատար Գաուրավ Չոպրան մեզ հետ զրույցում նշեց, որ շատ երկրներում է եղել, բայց նման սեր ու ջերմություն որեւէ այլ վայրում չի զգացել. «Այստեղ շատ են հույզերն ու սերը: Ես իմ ճամպրուկը կորցրել էի, բայց նույնիսկ դա չխանգարեց: Չեմ զգում, որ առաջին անգամ եմ Հայաստանում, այնպիսի տպավորություն է` կարծես հարազատ երկրում լինեմ: Չգիտեմ` ինչու, ինձ զբոսաշրջիկ չեմ զգում»: Նա պատմեց նաեւ, որ Գառնի այցելության ժամանակ հացթուխ տատիկը, տեսնելով իրեն, չի հավատացել, որ իրական է ու սկսել է գոռալ, նույնիսկ դիպչել է իրեն` համոզվելու համար, որ երազ չի տեսնում:):

Գաուրավը ետնաբեմում լրագրողներին խնդրեց սովորեցնել, թե ինչպես հայերեն կհնչի «I love you»-ն, ու առաջին անգամից կարողացավ ճիշտ արտասանել` «Ես սիրում եմ քեզ»: Նույնիսկ հայկական քոչարի պարեց: Մի խոսքով` ինչպես հասկացաք, երեկ հայկականն ու հնդկականը միախառնվել էին:
Ակաշի դերակատար Մրունալ Ջեյնը ուրախությամբ նշեց, որ երբեք չի պատկերացրել` Հայաստանում այսքան ճանաչում կունենա.«Երջանկություն է, երբ ճանաչում են, ու զգում ես այդ մեծ սերը: Փողոցում բոլորն ինձ Ակաշ էին դիմում, բայց ես դրանից չեմ նեղանում, չէ՞ որ Ակաշի կերպարն ինձ ճանաչում բերեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին, բոլորիդ սիրում եմ»: Դերասանն այնքան է սիրել Հայաստանը, որ որոշել է մի քանի օր էլ մնալ այստեղ:

Հանդիսատեսը համերգից հետո սպասեց այնքան, մինչեւ դերասանները դուրս գան համալիրից, որպեսզի եւս մեկ անգամ լուսնկարվեն եւ շփվեն նրանց հետ:):

Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեց
Ամենադիտված