Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Քաղաքական մանիպուլյացիայի համար նախ պետք է ուսումնասիրել տվյալ հասարակության թույլ կետերը․ քաղաքագետ

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքական մանիպուլյացիայի համար նախ պետք է ուսումնասիրել տվյալ հասարակության թույլ կետերը, որոնք կարող են առաջացնել վախի զգացողություն և հանրությանը շանտաժի ենթարկել այդ փորձի կրկնության հնարավորությամբ։

Մյուս կարևոր տեխնոլոգիան մի դոմինանտ հոսանքի ձևավորումն է, այսինքն` ստեղծվում է իրավիճակ, որ յուրաքանչյուր անհատ, դուրս մնալով այդ դոմինանտ հոսանքից, կարող է մեղադրվել որպես հակահանրային տարր` ենթարկվելով հանրային պարսավանքի։

Կարևոր է նաև լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածել այնպիսի ինֆորմացիա կամ ինֆորմացիայի պատառիկներ, որոնք ստեղծում են ցանկալի «օբյեկտիվություն», որը կնպաստի դրված նպատակներին հասնելուն։ Բնականաբար, այդ նպատակներին հասնելու համար պետք է ստեղծել թշնամու կերպար։

1996-ին Նյու Յորքում հրապարակված «Ժամանակակից սոցիոլոգիայի բառարանում» մանիպուլյացիան բնութագրվում է որպես «իշխանության իրականացման ձև, որի ժամանակ իշխանության կրողը ազդում է մյուսների պահելաձեւի վրա` չբացահայտելով, թե ինչպիսի պահելաձեւ է նրանցից ակնկալում»։

Նախկին իշխանությունները քաղաքական ու հոգեբանական մանիպուլյացիաներին քիչ տեղ էին տալիս, քանի որ իրենց նպատակներն իրականացնում է բիրտ եղանակներով՝ ընտրությունների կեղծմամբ ու բռնությունների միջոցով։ Հեղափոխությունից հետո զանգվածները մուտք են գործել քաղաքականություն և կարևոր դերակատարություն են ստանձնել։ Այժմ Հայաստանում սկսվում է քաղաքական ու հոգեբանական մանիպուլյացիաների ժամանակաշրջան» »։

website by Sargssyan