ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն անդրադարձել են Արարատ Միրզոյանի այցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեքի Սփիեռը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում անդրադարձել է հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներ նախատեսվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի այցին: ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցը ՝ ընգծելով, որ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը կցանկանար լսել, թե ինչպես է կարող Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այցին «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է նաև Վաշինգտոնում գործող Միջազգային Հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի ղեկավար Սթեֆան Նիքսը, ով ընդգծել է, որ խորհրդարանի նախագահ Միրզոյանի այցը ևս մեկ հստակ ազդանշան է, որ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է զարգացնել կապերը Արևմուտքի հետ:

Հայտնի է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վաշինգտոն է այցելում Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար: Խորհրդարանի խոսնակը մի շարք հանդիպումներ կունենա Վաշինգտոնում, ինչպես նաև ելույթով հանդես կգա մայրաքաղաքի ռազմավարական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում, ուր կանդրադառնա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն ու մարտահրավերներին:

Հայտնի է նաև, որ Վաշինգտոնից հետո Արատ Միրզոյանը կուղևորվի Բոստոն, որտեղ նախատեսված են ԱԺ խոսնակի մի շարք հանդիպումներ տեղի ամերիկահայ կառույցների ու համայնքային շրջանակների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular