Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Փարիզի Օպերան 11 հազար մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռում ներկայացրել է Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը

Հաճելի անակնկալի են ականատես եղել հուլիսի 6-ին Air France ավիաընկերության Շանհայ-Փարիզ ինքնաթիռի ուղևորները։

Փարիզի Օպերայի բալետի պարուհիները ինքնաթիռում, որը գտնվել է 11  հազար  մետր բարձրության վրա, ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը՝ նստարանների արանքում։ 

Նշվում է, որ ներկայացումը ցուցադրվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել է Սանկտ Պետերբուգի երկնքում, որը Չայկովսկու ծննդավայրն է։

Ինչպես գրում է ֆրանսիական Vanity Fair-ը, այս գեղեցիկ անակնկալը Air France-ի և Փարիզի Օպերայի համագործակցության արդյունքն է։

website by Sargssyan