Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Հոսանքի անջատումների հետևանքով երեկ ԱԻՆ-ը 830 ահազանգ է ունեցել

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:49-ի սահմաններում, Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ:

Ժամը 12:49-ից 14:30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ:

Անմիջապես մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:

Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, մետրոպոլիտենի, երկաթգծի ավագ կարգապահների, կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի  և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկու օպերատիվ խումբ:

Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են:

Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

website by Sargssyan