Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են Opel-ն ու Renault-ն․ ռեստորանի բարմենը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, հուլիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վ․ փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Ս․-ի վարած Opel մակնիշի 36 AS 566 համարանիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Արմենակ Շ․-ի վարած Renault մակնիշի 35 ZD 008 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan