Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ինչպիսին են լինելու դպրոցները հիմնանորոգումից հետո. նախարարի գրառումը (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի ամիս առաջ իմ էջում տեղադրեցի ֆիզիկական վատ պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ, որոնց վերանորոգումը նախատեսում էինք սկսել այս տարի:

Այժմ տեղադրում եմ լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու այդ դպրոցները հիմնանորոգումից հետո (լուսանկարներում՝ Ա․Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոցի ներկան ու ապագան): 

Բովանդակային փոփոխություններին զուգահեռ մենք կարևոր ենք համարում շենքային պայմանների բարելավումը, որովհետև մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի: Ստեղծելով ուսանելու համար գերազանց պայմաններ` գերազանց արդյունքներ ենք ակնկալում մեր աշակերտներից»:

website by Sargssyan