Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վրաստանում ավտովթարից տուժած տղայի վիճակը կայուն է, աղջիկը դեռ վերակենդանացման բաժնում է

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա:

«Նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Վիճակն արդեն կայուն է, գնահատվում է միջին ծանրության:

16-ամյա աղջիկն էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր կայուն է: Երկուսն էլ շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

website by Sargssyan