ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները. Քադիրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը արձագանքել է Պուտինին հայհոյած հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի խոսքերին:
 
«Կովկասում տղամարդը նման խոսքեր չի հնչեցնում նույնիսկ իր արյունարբու թշնամու հասցեին: Գաբունիան ի ծնե վախկոտ է: Դա Վրաստանի և վրաց ժողովրդի խայտառակությունն է»,-գրել է Քադիրովը Տելեգրամի իր ալիքում:
 
Նա նաև ավելացրել է, որ Վրաստանի իշխանությունը պետք է ներողություն խնդրի նախագահ Պուտինից և ողջ Ռուսաստանից: Քադիրովը նաև հայտարարել է, որ պետք է Գաբունիային քրեական պաատասխանատվության ենթարկել: 
 
«Հակառակ դեպքում, 3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները: Գաբունիային պետք է թաքցել 7 ցանկապատի հետևում, քանի որ առաջին իսկ պատահած մարդը նրա հետ կանի այն, ինչին նա արժանի:
 
Մենք չենք կարող միշտ ձևացնել, թե չենք նկատում Վրաստանի կողմից ընդգծված թշնամանքը: Այս պատճառով էլ պետք է ամենադաժան սանկցյաները կիրառել Վրաստանի նկատմամբ` չներքաշելով Ռուսաստանի վրացի քաղաքացիներին: Հիմա մեզ ցանկանում են համոզել, թե Վրաստանը դատապարտել է այդ տականքի արտահայտությունները, բայց պետք չէ դատապարտել, այլ պետք է հեռու պահել այդ տականքին ուղիղ եթերից», - գրել է Քադիրովը:
 
Հիշեցնենք, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Պոստսկրիպտում»  ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան երեկ եթերով հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular