Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սինգապուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է պաշտոնական այցը Վիետնամ և այսօր՝ հուլիսի 7–ին, ժամանել Սինգապուր։

Այս պահին Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում ընթանում է վարչապետի հանդիպումը Սինգապուրի և հարակից երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

Պաշտոնական այցը Սինգապուր վարչապետը կավարտի հուլիսի 9–ին։ Փաշինյանին պաշտոնական այցերի ընթացքում ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։

 

website by Sargssyan