ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ շաբաթների ընթացքում օրակարգային թիվ մեկ թեման իմ նամակի շուրջ քննարկումները կլինեն. Վահե Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Ես չեմ կարող ասել, որ մենք Սահմանադրական փոփոխությունների անհարժեշտություն ունենք այս պահին, բայց ես վստահաբար կարղ եմ ասել, որ մենք կարիք ունենք Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային լայն քննարկման։

Այս մասին Հանրային հեռուտաընկերության եթերում «60 րոպե» հաղորդման ընթացքում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ընդգծելով, որ եթե պարզվի, որ նման անհրաժեշտություն կա, ապա Սահմանադրական փոփոխությունների համապատասխան տարբերակները պետք է հրամցվեն լայն քաղաքական շրջանակների քննարկման։

Անդրադառնալով, երկրում առկա Սահմանադրական ճգնաժամին նա նշեց, որ պնդում է նախկինում իր արված գրավոր և բանավոր բոլոր հայտարարությունները։

«Ես այն ճգնաժամ եմ համարում հենց այն պատճառով, որ սա այն հարցն է, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշում կայացնել չի կարող, այն պարզ պատճառով, որ այդ որոշումը վերաբերում է իր անդամների առնվազն 7-ին։ Այդ իսկ պատճառով ես նամակով դիմել էի այն մարմիններին, որոնք դերակատարում ունեն ՍԴ անդամների ընտրությանը՝ նկարագրելով իրավիճակը և բացարտրելով, որ խնդիրը չի կարող կարգավորվել ՍԴ-ում և անհրաժեշտ է նրանց միջամտությունը՝ ՍԴ-ն կուսակցական խարանից ազատելու համար»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթների ընթացքում դա օրակարգային թիվ մեկ քննարկման առարկա կդառնա։

Ինչ վերաբերում է իր նամակի վերաբերյալ հնչող քննադատություններին, ՍԴ դատավորը նշեց, որ ավելի ինտենսիվ քննադատություն էր սպասում, քանի որ դրանք չեն սահմանափակվում իրավագիտական դիսկուսով։

«Այստեղ կան կուսակցական շահեր և ՍԴ-ում մի կուսակցությամբ անցումային դատարանի կագավիճակում պահելու գործընթացն իր հետևում հսկայական տնտեսական շահեր ունի։ Այսօր երկրում քննարկվում են մի շարք օրինագծեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի խստացում են նախատեսում, և ի վերջո գուցե որոշ մարդիկ մտածում էին, որ իրենց վերջնական հանգրվանը ՍԴ-ն է լինելու և իրենք ազատվելու են պատասխանատվությունից»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով իր որոշակի քաղաքական ուժի համակիր լինելուն՝ նա նշեց, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում 7 -8 քաղաքական ուժերի անդամների խախտված իրավունքների վերակագնման ուղղությամբ է աշխատել։ Ընդ որում՝ այն պարագայում, երբ դրանք զանգվածաբար են խախտվել։

«Ես ընտրվել եմ այն Սահմանադրությամբ, որ հենց իրենք են բերել և այդ Սահմանադրությունը ենթակա է կատարման, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,-նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular