ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ՔՊ կուսակցությունը ֆորմալ կառույց է. Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Կուսակցությունները դուրս են մղվել քաղաքական գործընթացներից, իսկ իշխող ՔՊ կուսակցությունը ֆորմալ կառույց է, որտեղ իրական որոշումներ չեն կայացվում։ Սա հատկապես կարեւոր է նշել, քանի որ մենք խորհրդարանական կառավարման մոդելի երկիր ենք եւ կուսակցություններն են քաղաքականություն իրականացնող միակ կառույցները։ Սակայն դա այդպես չէ։

2. Կուսակցությունների դերն իրենց վրա են վերցրել ոչ ֆորմալ ստվերային խմբակները։

3. Մեծ թափով սկսվել է խոշոր սեփականության վերաբաշխումը։ Միայն մեկ օրինակ՝ Բիլայնի սեփականատիրոջ սպասվող փոփոխությունը եւ հետագայում դրան UCom-ի կցումը։ Արդյունքում, ըստ էության, ինտերնետի եւ կապի ոլորտում նորից մենաշնորհ է առաջանում եւ հաշվի առնելով դրա քաղաքական եւ կոմպետենտ նշանակությունը, նոր քաղաքական մենաշնորհի բազա է ձեւավորվում։

4. Օլիգարխիկ, բավականին փորձառու, կենտրոն է սկսել ձեւավորվել, որի համար Նիկոլը ժամանակավոր տանիք է՝ մինչեւ կայանալը

5. Նաեւ արտաքին կառավարման ստվեր է ուրվագծվում, ինչը կուսակցությունների խաղից դուրս մնալու հետեւանքն է։

Ընդամենը մի քանի կետ եմ նշել, սակայն դա էլ է բավական հասկանալու համար, որ Հայաստանի քաղաքական օրակարգի ձեւավորումը հանրային հարթակից դուրս է մղվել։

Երբ ամբոխը խուժում է քաղաքականություն, որոշումների ընդունումը դուրս է մղվում հրապարակայնին հարթակներից դեպի ստվեր»,-նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular