ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրպարտության դեմն առնելու ամենակարճ ճանապարհը դատարան դիմելն է. Երևանի փոխքաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Զրպարտության դեմն առնելու ամենակարճ ճանապարհը դատարան դիմելն է, բայց տրոլերին կերակրելն էլ ժամանակի անիմաստ վատնում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը` արձագանքելով Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանի հայտարարությանը, թե փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս:

Ի պատասխան Մանուկ Նիգոյանն արձագանքել է. «Երեկ ուշգիշերին պարոն Վիրաբյանն ինձ զանգահարել է, մենք խոսել ենք, վերջինս հայտնել է, որ ընդունում է որոշ մտահոգություններս, բայց մի քանի հարցում համաձայն չէ, հիմա պարոն Վիրաբյանը լիովին այլ հայտարարություն է արել:

Ասածս ամեն բառին տեր եմ, եթե պարոն Վիրաբյանը համարում է, որ արժե դիմել դատարան ապա ես ոչ միայն ուրախ կլինեմ այլ նաեւ ինքս կվճարեմ վերջինիս փաստաբանի աշխատավարձը»:

Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը հայտարարել էր, որ 2015 թվականին Երեւանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո իրեն պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը. «5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության եւ վերջինիս կողմից ապօրինություններն այլեւս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը:

2018 թվականի օգոստոսին, 3 տարի տեւած դատական քաշքշուկներից եւ դատական երեք ատյաններով՝ առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարեններով անցնելուց հետո մենք հաղթեցինք ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի մղվող դատը, եւս մեկ անգամ ապացուցելով վարչական ակտի շինծու լինելը: Հիմա, այս ամենից 4 տարի անց, երբ աջ ու ձախ խոսվում է հեղափոխության ու դրա հետեւանքների, տնտեսական հեղափոխության իրականացման, ահռելի ներդրումների, պետական պաշտոնյաների սրտացավության ու բարեխղճության մասին, այ հե՛նց հիմա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցանկանում եմ իրազեկել այն մասին, որ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության եւ հանցավոր անգործության արդյունքում Երեւանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ...»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular