ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Արցախի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
 

Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած հանդիպումից առաջ և հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են ունենում:

«Մենք մշտապես կարևորել ենք Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, և այն մեր օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի ակտիվ են այդ հարցն առաջ տանում, և համոզված եմ, որ այն կունենա իր դրական արդյունքները»,-ավելացրել է Մ. Մայիլյանը:

Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության վերակամնգնումը մեր առաջնահերթություններից է. չէ-որ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Եթե որոշ մարդիկկանց համար դա տարածք է, մեզ համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular