Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեւանա լճի «ծաղկման» առաջին դեպքը եղել է 1964-ին. Նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է ներկայացրել Սեւանա լճի էկոլոգիական վիճակի եւ իրականացված քայլերի վերաբերյալ:

Վերջին օրերին Սեւանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սեւանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին եւ տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաեւ այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաեւ 2018 թվականին։

Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․

- Սեւանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ

- Սեւանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման եւ ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ,

- Գյուղատնտեսությունը եւ անասնապահությունը,

- Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի եւ ազոտի մուտքը լիճ,

- Ջրածածկ եւ ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ

- Բարձր ջերմաստիճանը եւ կլիմայական փոփոխությունները

- Տեղումների սակավությունը։ Մայիսին լճում 36 մլն մ³ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբեւէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն մ³)

- Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:

Լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել եւ իրականացնում է մի շարք գործողություններ.

1. Ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման եւ Սեւանից ջրառի նվազեցման ուղղությամբ, ջրառի ծավալները մոնիթորինգի են ենթարկվում դաշտային ուսումնասիրությունների միջոցով,

2. Շարունակական մոնիթորինգ է իրականացվում՝ լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով եւ աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար,

3. Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սեւանա լճին եւ հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։

4. Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի եւ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սեւանա լճի ջրի որակի մոնիթորինգի եւ հատակային նստվածքների 1D մոդելավորում։

5. Նախարարությունը Հունիսի 26-ին պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացման նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում եւ սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլատկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում եւ ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում, եւ այլն։

Աշխատանքներին կներգրավվեն՝

• Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելհոլցի կենտրոն, լճերի հետազոտությունների բաժին,

• Լեյբնիցի բալթյան ծովի ուսումնասիրության ինստիտուտ (Վառնեմյուդ, Գերմանիա),

• Գերմանիայի Երկրի ուսումնասիրության եւ շրջակա միջավայրի ծառայությունների ընկերություն (EOMAP GmbH Seefeld),

• ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,

• ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ,

• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն,

6. 5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սեւանա լճին վերաբերվող բնապահպանական խնդիրների լուծման համար,

7. Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը, որոնք որոշ հատվածներում, հատկապես բնակավայրերի մոտ, վերածվել են աղբավայրի։

8. Հստակեցվել է մինչեւ 1901.5մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770հա), հայտարարվել է մրցույթ եւ նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019-22թթ։

9. Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։

- Սեւանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող՝ նախարարության պահանջով իրենց սպասարկման եւ ժամանցի կետերում արդեն տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное