Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվել է Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ինչպես տեղեկացրին պատրիարքարանից, որոշում է կայացվել Կրոնական ժողովի ատենապետ ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն քանի որ հուլիսի 4-ին նա ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, ատենապետի պաշտոնը թափուր էր մնացել:

Տեղապաշի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող խումբ, որն էլ իրականացնելու է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները:

Պոլսո Հայոց գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր 2019 թվականի մարտին:

website by Sargssyan