ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականի Օլիմպիական խաղերի մարզադաշտը գրեթե պատրաստ է

ՍՊՈՐՏ

2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտը գրեթե ամբողջապես պատրաստ է:

Մարզադաշտը, որը պետք է ընդունի Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները, մոտ 90 տոկոսով պատրաստ է: Այն ամբողջապես շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ` աշխարհի 206 երկրներից, կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular