ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոմանոս Պետրոսյանն այդպես էլ չհաղթահարեց թերարժեքության բարդույթը, կայանալու խնդիր ունի...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

 

Ցավալի է, որ մեր օրերում մարզպետի պաշտոնում գտնվող պաշտոնյան, դեռ կայանալու խնդիր ունի և ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ նրան մարզում չեն հարգում այնպես, ինչպես ինքը կցանկանար: Դրա համար կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առաջին հերթին իր պաշտոնավարման հենց սկսզբից, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լծվել էր մարզում առկա պետական պաշտոններում յուրայիններին խցկելու գործընթացին, որոնք սակայն հաճախակի ուղեկցվում էին ռեպրեսիաներով և սպառնալիքներով, ինչի արդյունքում էլ այդ ճնշումները համայնքապետերին հրաժարական տալու պատճառ էին դառնում: Սա է այն հիմնական օբյեկտիվ պատճառը, որ մարզում Ռոմանոսին չեն հարգում և չեն վստահում, իսկ ոմանք էլ ունեն սուբյեկտիվ պատճառներ նույն մարզպետին չընդունելու համար, քանի որ Ռոմանոսը հաճախակի իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է կոնկրետ անձանց հետ այսպես ասած «հաշիվներ պարզելու համար»: Այսօր ոչ պաշտոնական, ասեկոսեների մակարդակով «Հրապարակ» օրաթերթը նյութ տարածեց, որ օրերս մարզպետների հավաքի ժամանակ նույն Ռոմանոս Պետրոսյանը դժգոհել է և ասել, թե իրեն խանգարում են աշխատել Գագիկ Ծառուկյանն ու Էդուարդ Բաբայանը: Հասկանում եք, մարզպետն իր անհաջողությունների, սայթաքումների ու մարզում հեղինակազրկված լինելու հանգամանքը պայմանավորում է մարզում վստահություն ու հարգանք վայելող անձանց գործոնով: Սա ոչ այլ ինչ է, քան խնդիրը անձնական դաշտ տեղափոխելու էժան միջոց, ինչը բնականաբար խաթարելու է մարզի բնականոն զարգացումն ու առաջընթացը, այս մարզպետը չի կարողանում ոչ մի կերպ համակերպվել Աբովյանում կրած պարտության հետ, չի կարողանում հասկանալ, որ ամեն ինչ միայն ճոռոմ խոսքերով չի, մարդիկ գործ անող, սրտացավ գործիչներին են վստահում, ոչ թե կլյաուզիաներով ու սպառնալիքներով սեփական հարցերը պարզող մարզպետի: Որքան շուտ սա հասկանա Ռոմանոսը, որքան շուտ նա համակերպվի մտքի հետ, որ մարզում նրան չեն հարգում ու չեն վստահում միմիայն իր սխալ գործելակերպի արդյունքում, այնքան լավ իր համար, քանզի սա արդեն մոլագարին հատուկ դրսևորում է, երբ անընդհատ սեփական «պռավալը» կապվում է այլոց հետ, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, որից պետք է հրաժարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular