Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

«Փաստ». Ծանր խոսակցություն՝ ԲԴԽ անդամի ընտրության հարցով

«Փաստ» թերթը գրում է.

«Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտրության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ: Փաշինյանը հանդիմանալ է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչո՞ւ են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան: Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ եւս մեկ արտահերթ լինի, որպեսզի կարողանան ԲԴԽ անդամի ընտրության հարցը կարգավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan