Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժն օգնելու է լավ առողջապահություն ունենալ. Արսեն Թորոսյան

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հանդիպումից, որին կից գրառում է արել:

«Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։

Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և տեղացի բժիշկների հետ խոսեցինք մի կարևոր հարցի շուրջ։

Թե ինչպես կարող է սփյուռքը և հատկապես սփյուռքի բժշկական հանրույթը աջակցել Հայաստանի առողջապահության զարգացմանը։

Կարող եմ ասել՝ շատ արդյունավետ քննարկում էր՝ կոնկրետ և շոշափելի առաջարկներով»,- գրել է նա:

website by Sargssyan