Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արա Բաբլոյանը բարձր է գնահատում Արսեն Թորոսյանի կողմից ներկայացված առողջապահական ծրագրերը

 

ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ Արա Բաբլոյանը բարձր է գնահատում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ծրագրերը:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանրային առողջության մասնագետ է, և այդ առումով բարձր եմ գնահատում այն ծրագրերը, որոնք նա ձգտում է ներդնել Հայաստանում: Իհարկե, ճանապարհը դժվար է, մանավանդ, այնպիսի ծրագրեր, ինչպիսիք եք ծխախոտի դեմ պայքարը, հանրային առողջապահական ծրագրերը, որոնք ոչ թե վաղը կամ մյուս օրը պետք է արդյունք տան, այլ ավելի երկար ժամկետներում»,- հուլիսի 3-ին, Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողությունից առաջ ասաց Բաբլոյանը:

Նրա խոսքով` ներկայացված առողջապահական ծրագրերը շատ ավելի արդյունավետ են, բայց շատ դժվար են ընկալվում թե՛ հասարակության, թե՛ նույնիսկ բժիշկների կողմից:

website by Sargssyan