ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխությունը կադաստրի կոմիտե չի՞ հասել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Երկու ամսից կլրանա Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման մեկ տարին: Վերջինս նշանակումից հետո հանդես էր եկել դարակազմիկ խոստումներով և ծրագրերով, այն է՝ հինգ տարի անց Կադաստրը աշխարհի լավագույն կադաստրների ցանկում գրանցել, նվազեցնել թղթաբանությունը, անցնել էլեկտրոնային վարչարարության:
 
Սակայն, անցած գրեթե մեկ տարվա ընթացքում Պետրոսյանը աչքի է ընկել միայն կենացներով, մինչդեռ բազմաթիվ խնդիրներ որոնց այսօր Պետրոսյանի ղեկավարած ոլորտում բախվում են քաղաքացիները՝ մնում են չլուծված: Սարհատ Պետրոսյանի միակ արժանիքը շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանի փեսա և Փաշինյանի թայֆայի վառ ներկայացուցիչ լինելը, իսկ գործնականում վերջինիս հայտարարությունները ուղղակիորեն հակասում են գործողություններին:
 
Օրինակ, Պետրոսյանը կարող է հայտարարել, որ Կադաստրի կոմիտեի միակ սուրբ նպատակը ոլորտը կոռուպցիայից ազատելն է.  թե ինչ գործնական քայլեր է արվել այդ ուղղությամբ՝ մնում է կռահել: Մյուս կողմից նա հայտարարում է, որ Կոմիտեն իր գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի հետ, իսկ քանի՞ նման դեպք է բացահայտել Պետրոսյանը, քանի՞ նման ստվերային ֆեոդալի ձեռքից է բռնել՝ նույնպես մնում է կռահել:
 
Ինքը Պետրոսյանը իր անգործությանն արդեն իսկ պատրվակ է գտել, ըստ նրա՝ պետք է զերծ մնալ  բացահայտումների մասին բարձրաձայնելուց: Այսինքն՝ կարելի է առանց որևէ հիմքի հայտարել, որ նախկին չինովնիկները «գող ու ավազակներ էին», իսկ, երբ հանրությունը կպահանջի Պետրոսյանի մեղադրանքների ապացույց՝ նա հանգիստ կարող է հայտարարել, որ նախընտրում է լուռ աշխատել: Մի կողմից Պետրոսյանը հայտարարում է, որ սեփականության պաշտպանության առաջամարտիկն է լինելու, մյուս կողմից՝ կողմ է արտահայվում կառավարության այն նախագծերին, որոնք միանշանակ կերպով ուղղված են սեփականության իրավունքի ոտնահարմանը:
 
Պետրոսյանը, իհարկե, արդարանում է՝ պնդելով, որ այլ մարմինների 30 տարվա չարածը Կոմիտեն չի կարող անել հինգ ամսում: Սակայն, այլ մարմինների չարածի գոնե մեկ տոկոսը մեկ տարում անել կարելի էր: Տպավորություն է, որ մեկ տարվա մեջ Կադաստրի կոմիտեն անգամ նորմալ չի հասցրել ուսումնասիրել անշարժ գույքի շուկան և չնայած ակնհայտ պարապուրդի՝ Պետրոսյանը և իր աշխատակիցները 2018 թ.–ի օգոստոսից ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստանում: Եթե այդ խրախուսումները տեղի ունենային կադաստրում անցկացվող համակարգային բարեփոխումների ֆոնին, իսկ Պետրոսյանի կենացների առնվազն կեսը իրականություն դարձած լինեին, ապա հանրությունը աչք կփակեր նման ճոխության վրա: Իսկ այս պարագայում մնում է խորհուրդ տալ խոսքերից անցնել գործի և ապացուցել, որ հեղափոխությունը կադաստր էլ է հասել...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular