Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան բազիլիկը հանել է վտանգված օբյեկտների ցանկից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն 43-րդ նստաշրջանում որոշել է վտանգված օբյեկտների ցանկից հանել Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան տաճարն ու  ուխտավորների արահետները։   ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կազմակերպության կայքում։

Որոշումն ընդունվել է կատարված աշխատանքների բարձր որակի, այդ թվում տանիքի, ճակատների, խճանկարների և  դռների վերականգնման հետ կապված։

Հիսուս Քրիստոսի ծննդյան բազիլիկն ընդգրկվել էր Համաշխարհային ժառանգության հուշարձանների վտանգված օբյեկտների ցանկում  2012 թվականին։ Այն գտնվում է Երուսաղեմից 10 կմ հարավ, քրիստոնեական աշխարհում ամենակարևոր սրբավայրն է մ.թ. 2-րդ դարից, համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրը։

website by Sargssyan