ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց․ որոշման հիմքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։

Այստեղ նշվում է, որ դատավոր Արմեն Դանիելյանը, որոշել է կալանավորել 2-րդ նախագահ Քոչարյանին, այն հիմքով, որ նա ազատության մեջ գտնվելով կարող է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանել ՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, գործի վարույթը կասեցնելու մասին և որոշել այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունը ընդհատված տեղից։

Վերաքննիչ դատարանը հիմնավորելով Քոչարյանին կալանավորելու որոշումը նշում է, որ 2-րդ նախագահի կողմից ՀՀ սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ առկա տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը մեղադրյալի քննությունից թաքնվելու հավանականության մասին: Դատավորը պնդմամբ՝ առկա են փաստական տվյալներ, ըստ որոնց Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

Ըստ Վերաքննիչ դատարանի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում` անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ վճարելով 1 միլիոն դրամ։

Վերաքննիչի երկրորդ որոշումն առնչվում է Քոչարյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու՝ առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արմեն Դանիելյանը բեկանելով այս որոշումը՝ եզրահանգում է, որ այդ դատական ակտը կայացվել է իրավական տարբեր պահանջների խախտմամբ:

Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել և որ դատական նիստ չի հրավիրվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular