Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանում սպանվել է «օրենքով գող»:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan