Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը քննարկել են ոլորտում փոխգործակցության հեռանկարները

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 1-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։

Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։ 

website by Sargssyan