Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Ձեր ներկայացրած թեկնածուի՝ օրենքով սահմանված փորձառությունը չի հերիքել. Ալեն Սիմոնյանը՝ Գորգիսյանին

Այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջարկել է Աննա Մարգարյանի թեկնածությունը:

«Ձեր ներկայացրած թեկնածուի՝ օրենքով սահմանված փորձառությունը չի հերիքել. անկեղծ ասած՝ մի քիչ անհասկանալի էր»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթին:

Հիշեցնենք, որ ինչպես նշել էր Գևորգ Գորգիսյանը՝ իրենց խմբակցությունը բանակցություններ է վարել ԱԺ մեծամասնության հետ և ներկայացրել ԲԴԽ անդամի երկու թեկնածուների, որոնք մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից, ուստի «Լուսավոր Հայաստանը», ելնելով մեծամասնության այդ գործելոոճից, ԲԴԽ անդամի «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանին դեմ է քվեարկելու:

website by Sargssyan