Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևից։

Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։

website by Sargssyan